Zero block
Click „Block Editor” to enter the edit mode. Use layers, shapes and customize adaptability. Everything is in your hands.
Tilda Publishing
create your own block from scratch
ՄԵՆԱԿ
Տարեցի ամենամեծ վախը
78-ամյա Անահիտ Թորոսյանը Երեւանի
Նոր Նորք համայնքի իր մեկ սենյականոց բնակարանում մենակ է ապրում։ Նրա խիստ կանոնակարգված օրը սկսվում է առավոտյան 6-ին։
78-ամյա Անահիտ Թորոսյանը Երեւանի
Նոր Նորք համայնքի իր մեկ սենյականոց բնակարանում մենակ է ապրում։

Նրա խիստ կանոնակարգված օրը
սկսվում է առավոտյան 6-ին։
Հայաստանում 420 հազար կենսաթոշակառու կա։

Պետությունը ծառայություններ է մատուցում 6300 միայնակ տարեցի ու հաշմանդամություն ունեցող անձանց։

Նվազագույնը կենսաթոշակը կազմում է 26500 դրամ։

Հանրապետությունում գործում է XX ճաշարան, 20-ը՝ պետական սուբսիդավորմամբ, մյուսները՝ միջազգային կամ բարեգործական տարբեր կառուցյների միջոցներով։

XXXX տարեց ճաշարանների շահառու է։
Լրագրող՝ Սառա Խոջոյան
Ֆոտոլրագրող՝ Կարապետ Սահակյան
Օպերատոր՝ Արմեն Շահոյան
Մոնտաժը՝ Լիլիթ Հովհաննիսյանի
ՀՈԴՎԱԾԸ ՎԵՐՋԱՑԵԼ Է, ԱՅՍՏԵՂ ԱՐԴԵՆ ՍԵՎԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ Է
«Ինչի՞ պիտի թոշակառուն
դեղերին էդքան փող տա, դեղերը
պիտի անվճար լինեն»,- դեղերի
հետ ու կյանքի համար կռիվ է
տալիս Անահիտը։
Ունեցածի համար Աստծուց գոհ է, բայց իրականությունն այն է, որ «մի կերպ է գոյատեւում»։ Ասում է՝ քիչ թե շատ նորմալ ապրելու համար ամսական 100 հազար դրամ է պետք, հաշվել է։ Ստացած թոշակը հիմա հազիվ դեղերին է հերիքում։

Աղոթքից հետո չափում է ճնշումը, խմում օրվա համար նախատեսված դեղերը։ Հետեւում է նաեւ սննդին․ամռանը նախաճաշին խորոված բանջարեղեն է ուտում, ձմռանը, սովորաբար, մի ձու։
Հետո պատրաստվում է տանից դուրս գալուն, մինչ բարեգործական ճաշարան հասնելը կարեւոր գործ ունի։ Հանրային բացօթյա մարզասարքերի պուրակում ամեն օր 30 րոպե պարտադիր մարզվում է։
«Բա ի՞նչ անեմ, չաղացել եմ, սրտին վատ ա, դրա համար շատ եմ քայլում,
որ առողջ լինեմ»։

Կարեւորը անկողին չընկնի․
«Առողջ լինեմ, մահանալուց՝
ոտքի վրա մահանամ»։
Ճաշարանից տուն վերադառնալիս Անահիտը, որպես կանոն, գնում է սուպերմարկետ՝ էժանացրած միրգ-բանջարեղեն գնելու։

«Խնձորները էդտեղից եմ առել, 150 դրամ, շատ լավն են, մի քիչ էլ վնասված կլինի, ի՞նչ անենք։ Խնձորը սրտի դեղ ա․․․
Հագուստ չեմ առնում, հին շորերով կարող եմ հանգիստ ապրել, բայց
ներքնազգեստ, գուլպա պիտի շուտ-շուտ առնեմ։ Քիչ կուտեմ, քիչ կխմեմ,
միայն զգամ, որ կյանքը հետագայում լավ է լինելու»։

Թոշակի օրերին զբաղմունքն ավելանում է՝ կոմունալները պիտի վճարի։
Գալիս է տուն, ընթրում, մի օր էլ թերթում։

Ամուսնուն կորցրել է 5 տարի առաջ, միայնակ մնալով՝ ի վերջո լսել է ծանոթների խորհուրդներն ու դարձել բարեգործական ճաշարանի շահառու։

Նրան, ինչպես ոմանց, ընդառաջում են, թողնում, որ սնունդը տուն բերի, Անահիտն էլ այն, ինչ նախատեսված է մեկ անգամ ուտելու համար, բաժանում է երկու մասի՝ ճաշ եւ ընթրիք։

«Սկզբում ամաչում էի, թեկուզ, հիմա էլ եմ ամաչում, էնքան եմ ամաչում, բայց ստիպված եմ գալիս, մենակ դեղորայքին է հերիքում փողը, էլ ուտելիքի փող չի մնում»,- ասում է նա՝ ու դողացող ձայնը խլանում է աչքերը կարմրացնող արցունքներից։

«Բայց ուտելիքը շատ լավն է, տնականի նման, համով։ Դեռ երեկվանից գրեչկա ունեմ, գիտեն, որ մենակ եմ, շատ են լցնում, բայց դա գաղտնիք ա»։

Գյումրեցի Անահիտը Երեւան է եկել 16 տարեկանում․ամուսինը «փախցրել է»։
Տղայի ծնվելուց հետո հանգամանքները, սակայն, այնպես են դասավորվել, որ որոշել
է բաժանվել։ Տղային միայնակ է մեծացրել, դժվարությամբ, բայց դաժանորեն կորցրել նրան՝ 17 տարեկանում։

«Բաժանվեցի, բայց չգնացի Գյումրի՝ երկու եղբայր ու երկու քույր ունեի, նրանց համար ամոթ կլիներ։ Սկզբում վարձով էի ապրում, հետո մի լավ ընկերուհի ունեի՝ նրա մոտ։ Աշխատեցի, ցերեկը՝ գանձապահ, գիշերը՝ պահակ։ Տուն առա։ Էրեխուս
մի աղջկա պատճառով սպանեցին․․․»

10 տարի անց նորից է ամուսնացել, ամուսնու երեխաները հարգում են, հրավիրում միջոցառումներին, «նստացնում ամենապատվավոր տեղը»։ Բայց չի ուզում նրանց նեղություն տալ, չի էլ ասել, որ ճաշարան է գնում։ Գյումրիում ապրող քույրերին էլ չի ասում, որ ճաշարան է գնում։
Zero block
Click „Block Editor” to enter the edit mode. Use layers, shapes and customize adaptability. Everything is in your hands.
Tilda Publishing
create your own block from scratch
Made on
Tilda